«Ընդդիմադիրների մեջ ինչ-որ փողեր այդպես էլ չեն բաժանվել». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքական քթածակը իրոք գործի կեսն ա։ Նայեք,...Ուրեմն շատ տարիներ առաջ էր, երբ դեռ ակտիվորեն զբաղվում էի փաստաբանական գործունեությամբ, Վանո Սիրադեղյանի հետ կապվող խմբերից մեկով պաշտպանում էինք մի տղայի շահեր։ Ընդհանուր գործերով ներգրաված էին բազմաթիվ փաստաբաններ, ու մի քանի անձ էլ փորձում էին համակարգել գործը։ Դե մերթ ընդ մերթ փաստաբաններով հավաքվում, քննարկում էինք ընդհանուր գործը։ Հավաքներից մեկի ժամանակ խմբերից մեկում ներգրավված փաստաբաններից մեկը մի օր վեր կացավ, ու դիմելով համակարգողներից Ջ-յանին, շատ անկեղծ հարցրեց, թե բա՝ պարոն Ջ-յան, բա ե՞րբ ենք բաժանելու Վանիկ Սմբատիչի փողերը։ Ու շատ կարճ ժամանակ անց այդ խումբը հագավ իրար։ Հիմա ասածս ինչ ա։ Երբ նայում եմ, թե ընդդիմադիր տարբեր հատվածներ ոնց են վերջին շրջանում իրար ուտում, մոտս շատ խորքային կասկածներ են, որ ինչ-որ փողեր այդպես էլ չեն բաժանվել»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Խոսում են, թե սեպտեմբերին պատերազմ կլինի․ դա շանտաժ է»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4814:42
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
8614:12
«Միայն այդ նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության». Ռուբեն Մելիքյան
5913:42
«Սրանց անամոթությանն ու ցինիզմին սահման չկա»․ Արմեն Հովասափյան
8113:30
«Իրեն ճանաչում եմ որպես ՊԲ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի լավագույն ղեկավար». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
9613:18
«Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ 2 օր ուշացումով հասավ»․ հարց՝ Դավիթ Տոնոյանին (տեսանյութ)
16513:12
