Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
261
Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ., 21:06
![]() Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ շտապօգնության բժիշկների խումբը և պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 20-22 տարեկան տղա է։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
