Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

«Անչափահաս սաների դիզայնած-բստրած պոմիդորային անձնագրերի ելակային դիզայնը»․ Հայկ Մարտիրոսյան

55
Այսօր, 00:36
«Անչափահաս սաների դիզայնած-բստրած պոմիդորային անձնագրերի ելակային դիզայնը»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավանեցի՞ք ձեր բադրիջանային հանրապետության պոմիդորային անձնագրերի ելակային դիզայնը:
Պիքսարտի սուպերտաղանդավորների ու Հակոբ Կոջոյանի դպրոցի անչափահաս սաների դիզայնած-բստրած:
Խոր Վիրապը հետույքից, որ հանկարծ Արարատը չերևա, էջերի կեսի վրա պատկերված ավերակների թվարկությունը նշված՝ կեսի վրա՝ ոչ, պատկերները հեռախոսի ափփով ֆոտոներից կոմիքսի ոճով ստացած, մուլտիկ-քարթունիկ ողորմելի մարդուկներն էլ շլյապիկներով ու րյուկզակիկներով, բոլոր էջերում ճպցրած:
Ու ամբողջական թռչնագրերով գրված, համապատասխանաբար ռաբիզ ստացված Հայաստան գրվածքը, որ կարծես ԱրմԱսի գինիների շշի պիտակից լինեն գողացած:
Մեկ էլ հաշմված յանի ճախրող ողորմելիության սողուն աղավնին: Որ հանկարծ նվաճողը չմտածի թե դու ատամ ունես: Կամ անգամ կծան կտուց: Ու որ հաստատ իմանա, որ քո համաձայնությամբ՝ մեծ տեղդ սպիտակ փետուրդ է թողնելու: Այն էլ՝ հետույքիցդ պոկված:
Ջերմուկի կենդանին էլ՝ եղնիկին խառնել են մեծ եղջրավոր եղջերուի հետ ու էդպես էլ ճպացրել:
Մեկ էլ ձեր բոլշևիկյան, ողորմելի հայկական խսհ քարտեզագիծը ամեն տեղ:
«Մեր կորուստը մեր հպարտությունն է: Մեծը կորցրեցինք, որ մնացորդ-թերմացք փոքրիկը ձեռք բերենք»:
Ու վոժդը շատ էլ անկեղծ խոստովանում է. «սա է մեր ինքնությունը»»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան