Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

«Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, բայց հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց»․ Տեր Զարեհ Աշուրյան

73
Երեկ, 22:48
«Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, բայց հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց»․ Տեր Զարեհ Աշուրյան

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ՔՊ-ական, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշելով․ «Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական

ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով… Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․․․ Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա…»։