«Ես այսպիսի կզած նկար չունեմ»․ «Բաժակ եմ չխկացնում․ եթե մի անգամ էլ վիրավորեք․․․ »․ վեճ Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի միջև
![]() «Այս իշխանությունները վամպիրի պես սնվում են այն սխալներից, որոնք թույլ են տրվել նախկին նախագահների ժամանակաշրջանում»,- այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ «Այդ թվում նաև դուք եք սխալներ թույլ տվել»,- դիմելով Թաթոյանին՝ ասաց հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանը, ինչին ի պատասխան Թաթոյանն աձագանքեց․ «Ես մշտապես արել եմ այն, ինչը վերաբերել է մարդու պաշտպանությանը, իմ բնագավառում ես ամեն ինչ արել եմ․ հիմա առավել ևս մարդը պաշտպանված չէ»։ «Սերժ Սարգսյանն ասել է, որ իր փոխնախարարն եք եղել․․․ Պարոն Թաթոյան, դուք էլ երկրորդ պլանի նախկին եք, ստացվում է՝ դուք մաքուր աշխատել եք, վերևներում՝ ոչ»,- ի պատասխան Ղազարյանի այս դիտարկման՝ Թաթոյանը նշեց, որ ինքը երբեք ՀՀԿ անդամ չի եղել։ Եվ ցույց տալով մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանը և Պետրոս Ղազարյանն են՝ Թաթոյանն ասաց․ «Ես այսպիսի «կզած» նկար չունեմ։ Ես արժանապատիվ միշտ կատարել եմ իմ աշխատանքը և ոչ թե այսպիսի դերում եմ հայտնվել»։ «Եթե մի անգամ էլ վիրավորեք, ես ուրիշ ձև ձեզ կանդրադառնամ․․․ Բաժակ եմ խփում Սերժ Սարգսյանի հետ․․․ Ես Քոչարյանի հետ էլ եմ չխկացրել, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էլ»։
|

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք»․ Արթուր Խաչիկյան
3415:12
«ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ իր պահանջները թելադրի»․ Իրանի ՊՆ
7515:09
«Փաշինյանը կա՛մ պարտվում է և պատասխանատվության ենթարկվում, կա՛մ ապահովում է, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ #TheWashingtonTimes
8214:18
«Կոչ ենք անում դադարեցնել երեսպաշտությունը»․ հայաստանյան 6 կուսակցություններ նամակով դիմել են ԵՄ-ին
8314:00
«ՀայաՔվե»-ն դիմել է ԵՄ անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին
6013:48
«Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար»․ #Ermenihaber
14113:00
