«Միջազգային պարտավորություններից չենք հրաժարվելու․ այդպիսի արկածախնդրության միայն Փաշինյանն է գնացել»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Մենք միջազգային պարտավորություններից չենք հրաժարվելու»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԲՀԿ ցուցակով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող Սուրեն Սուրենյանցը։ «Նման արկածախնդրություն իրեն թույլ է տվել միայն Նիկոլ Փաշինյանը, ով գալով իշխանության 2018-ին թվականին, հայտարարեց, որ սկսում է բանակցությունները զրոյական կետից։ Միջազգային երաշխիքների և միջնորդների ներգրավումը խաղաղության գործընթացն ուժեղացնելու, ինստիտուցիոնալ հիմքերով օժտելու առաքելություն ունի և ոչ թե ռևիզիայի․․․ Դուք ասում եք, որ Ադրբեջանը չի համաձայնվի, բայց մենք գիտենք, որ շատ դեպքերում Հայաստանի ձեռքով կամ պարտադրանքի միջոցով են միջազգային միջնորդներից և միջազգային ձևաչափերից հրաժարվելու գործընթացները տեղի ունեցել։ Ադրբեջանը շատ բանի չի համաձայնվում․․․ Ադրբեջանը չի հաշտվում նաև ՀՀ գոյությանը այս տարածքային պարամետրերով, բայց դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը բերելու է մեր պետականության ոչնչացմանը։ Ես հեռու եմ այն մտքից, որ «Մենք ենք մեր սարերը» կինոնկարի մոտիվներով աշխարհի մասին պատկերացում պիտի ունենանք․․․ Ադրբեջանը ամենակարող չէ, որպեսզի կարողանա միջազգային, տարածաշրջանային կոնտեքստին հակադրվել։ Բավարար է, որ Հայաստանում լինի իշխանություն, որը մի քիչ սկզբունքային քաղաքականություն վարի և կարմիր գծեր ունենա, որպեսզի մեր այս շատ իրատեսական թեզը դառնա իրականություն»,- նշեց Սուրենյանցը։ |

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք»․ Արթուր Խաչիկյան
3415:12
«ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ իր պահանջները թելադրի»․ Իրանի ՊՆ
7515:09
«Փաշինյանը կա՛մ պարտվում է և պատասխանատվության ենթարկվում, կա՛մ ապահովում է, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ #TheWashingtonTimes
8214:18
«Կոչ ենք անում դադարեցնել երեսպաշտությունը»․ հայաստանյան 6 կուսակցություններ նամակով դիմել են ԵՄ-ին
8314:00
«ՀայաՔվե»-ն դիմել է ԵՄ անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին
6013:48
«Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար»․ #Ermenihaber
14113:00
