Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու
1039
Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ., 18:32
![]() Աթենքում 89-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակ է բացել Միասնական սոցիալական ապահովագրության հիմնադրամի (EFKA) և Վերաքննիչ դատարանի շենքերում։ Հինգ մարդ վիրավորվել է, հաղորդում է ERT-news-ը։ Հաղորդվում է, որ տղամարդը հիմնադրամի շենքի 4-րդ հարկում վիրավորել է մի աշխատակցի։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այնուհետև հանցագործը ժամանել է Աթենքի Վերաքննիչ դատարան և կրակել չորս կանանց վրա, որոնք այնտեղ որպես գործավար էին աշխատում։ Լրատվամիջոցը նշում է, որ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել, իսկ կրակողը փախուստի է դիմել՝ զենքը թողնելով դեպքի վայրում: Հանցագործության մեջ կասկածվում է աղբ հավաքող տղամարդ, որը մինչ այդ բուժում էր ստանում հոգեբուժարանում: |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
