Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
![]() Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Հարավային Լիբանանում ապամոնտաժել են «Հեզբոլլահի» ստորգետնյա թունելների մեծ ցանց։ Թունելները կառուցվել են «իրանական չափանիշներով», որոնց պլանավորմանը և ֆինանսավորմանը, ենթադրաբար, մասնակցել է Իրանը։ Հայտարարության մեջ IDF-ը հայտնել է, որ գործողություն են իրականացրել Հարավային Լիբանանի Քանտարա շրջանում, որի ընթացքում նրանք չեզոքացրել են «Հեզբոլլահի» ռազմավարական նշանակություն ունեցող ստորգետնյա երկու թունել։ Հայտնաբերված թունելների ընդհանուր երկարությունը կազմել է մոտ երկու կիլոմետր։ Ինժեներական ստորաբաժանումները օգտագործել են ավելի քան 450 տոննա պայթուցիկ նյութեր՝ այս ենթակառուցվածքը լիովին ոչնչացնելու համար։ Ստորգետնյա համալիրի ներսում իսրայելական ուժերը հայտնաբերել են բարդ ենթակառուցվածք. ավելի քան 30 բնակելի և գործառնական սենյակներ, որոնք նախատեսված էին զինյալների երկարատև մնալու և հարձակումներ պլանավորելու համար։ Հայտնաբերվել է նաև մակերես տանող երեսուն ուղղահայաց հորան։ IDF-ի ռազմական տվյալների համաձայն՝ թունելներից մեկը վերջերս ակտիվորեն օգտագործվել է «Ռադվան» ստորաբաժանման զինյալների կողմից։ Հյուսիսային Իսրայելի բնակիչները նախապես տեղեկացվել էին պայթյունների մասին: Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ պայթյունի մասշտաբը ակտիվացրել է երկրաշարժի մասին նախազգուշացնող համակարգերը։ |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
