«Ծնողը վախենում է դպրոցի տնօրենից». Արայիկ Հարությունյան
![]() Ինձ մի դպրոցի տնօրենի վերաբերյալ բողոք է եկել: Նշում էին, որ նախորդ տարի այբբենարանի հանդեսի դրամահավաքի ժամանակ սկանդալ էր ծագել, բողոքներ, ինչի արդյունքում դրամահավաքները «ստիպված» արգելել էին: Ու քանի որ այբբենարանի հանդեսի մեջ այլևս «քյար» չկար, էդ դպրոցի տնօրենն արգելել է հանդեսը՝ սահմանափակվելով բաց դասով: Ծնողները սրանից դժգոհել էին ու դիմել էին ինձ: Ու իմ այն հարցին, թե ինչու անմիջապես չեք դիմում տնօրենին, ստացա էպիկական մի պատասխան՝ «վախենում ենք»: Կառլ, նրանք վախենում են իրենց ծառայություններ մատուցող հիմնարկի տնօրենից: Ու այս բարքերն արմատավորվել են հատկապես Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի օրոք: Շարունակում եմ պնդել, որ ոլորտն այս օրին հասցնելու համար որոշ գործող ու նախկին պաշտոնյաներ պետք է ցմահ բանտարկվեն: Հ.Գ. Ցավոք, ծնողները չեն ցանկանում հրապարակային բողոքել Աղբյուրը` Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջ |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
