Քաղաքապետարանը հանձնարարել է խստացված հսկողություն իրականացնել դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքությունը բացառելու նպատակով
![]() Համացանցում շարունակվում է օգտատատերի կողմից բարձրացվել ավարտական դասարաններում դրամահավաքության հարցը: Այս անգամ շոշափվում է Երևանի Պեյո Յավորովի անվան դպրոցի անունը: Օգտատերն իր գրառման մեջ նշել է, որ դպրոցի նոր նշանակված տնօրենը դրամահավաք է կազմակերպում համարյա բոլոր դասարաններից, իսկ ավարտական դասարաններում առավելուգույն չափ է սահմանվել: «Նաև նշանակվել է իբրև թե ներքին քննության մոդել մի քանի առարկաներից՝ կոռուպցիոն սպառնալիք ստեղծելով և արդարացնելով շորթումը»,- գրել է Հարություն Բաբայանը՝ խնդրելով պատկան մարմիններին հետևողական լինել՝ հաստատել կամ հերքել նման տեղեկությունը: Բարձրացված խնդրին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան թիմը՝ նշելով, որ հարցը կփոխանցի պատասխանատուներին: Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Հիշեցնենք, որ վերջին շրջանում MAMUL.am-ն ահազանգեր է ստանում տարբեր դպրոցներից՝ «Վերջին զանգի» արարողության համար հավաքվող գումարների վերաբերյալ: Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որն զբաղվում է կրթական ոլորտի խնդիրներով, նույնպես ժամանակ առ ժամանակ նույնաբովանդակ ահազանգեր է ստանում դպրոցների ծնողների կողմից: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
