Հայտնի են Սերժ Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի հաղթողները
![]() Սերժ Թանկյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը։ Alpha Lighting System ռոք-խմբի անդամներն են Ալամ Էրնանդեսը, Ջոշուա Սան Մարտինը, Ջաքո Ջաքոմը և Ջեյ Ջի Էրնանդեսը։ Ջազի որոշակի ազդեցություն կրող պրոգրեսիվ ռոքային իրենց «life.exe» երգով խումբը մեզ տանում է խրթին և էպիկական երաժշտական մի ճամփորդության. Թանկյանի բառերով՝ «Երբևէ լսածս ամենահրաշալի պրոգրեսիվ մեղեդին»։ Երկրորդ մրցանակակիրն ազգությամբ հայ երգչուհի և երգահան Մարիամ Պետրոսյանն է։ Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտը ներկայացրել է «Here I Come» ստեղծագործությունը, որը լիրիկական հզոր եւ ռեզոնանսային երգ է: «Մնայուն գեղեցիկ երգ, որ չի հեռանա», - այսպես է երգի մասին մտածում Սերժ Թանկյանը։ |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
