Ֆլորիդայում 17 մարդ սպանած անձը տառապում է աուտիզմով և դեռևս մեկ տարի առաջ էր խոստացել դպրոցի վրա հարձակում գործել
![]() 19-ամյա Նիք Քրուզի կողմից ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Մարջորի Դուգլասի անվան ավագ դպրոցում իրագործված զանգվածային սպանությունն անսպասելի չէր նրա նախկին համադասարանցիների համար, գրում է Daily Mail-ը: Պարզվում է, որ տղան վաղուց էր ցանկանում հարձակում գործել դպրոցի վրա, որտեղից նրան հեռացրել էին: Մարդասպանի ծանոթներից մեկը՝ Բրենթ Բլեքը պատմել է, որ նա խոստացել էր հրաձգություն կազմակերպել դպրոցում դեռևս անցած տարի, երբ դեռ այնտեղ էր սովորում: Բլեքը նշել է, որ մեկ տարի առաջ մեկ անգամ, երբ առավոտյան նրան վրդովված է տեսել, հարցրել է, թե ինչ է պատահել, և տղան ասել է. «Չգիտեմ: Բայց երդվում եմ, որ մի օր կհարձակվեմ այս դպրոցի վրա»: Դրանից հետո Քրուզը մոտեցել է Բլեքին և ներողություն խնդրել ասածի համար, սակայն, ամենայն հավանականությամբ, ագրեսիվ մտքերն այդպես էլ դուրս չեն եկել նրա գլխից: Նրա հարազատներից մեկի խոսքով՝ Նիքի մոտ էմոցիոնալ խանգարումներ են նկատվել: Մեկ այլ հարազատ, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ տղայի մոտ աուտիզմ են ախտորոշել: Նրանց խոսքով՝ Նիքի մոտ հոգեկան խնդիրները խորացել են մոր մահից հետո, ով մահացել է նոյեմբերի 1-ին թոքաբորբից, իսկ ամուսինը՝ Ռոջերը, մահացել էր կնոջից առաջ սրտի կաթվածից: Կորուստը տղային դեպրեսիայի մեջ էր գցել: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32






