«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան
![]() Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական երաժշտություն։ Լեհ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարթա Կովալչեկը Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Ներկայացնելով իր տպավորությունները՝ ջութակահարուհին նշեց, որ երևանյան համերգը միշտ մնալու է իր հիշողության մեջ՝ հրաշալի նվագախմբի և ջերմ հանդիսատեսի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ իր համագործակցությունը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կշարունակվի։ Մարթա Կովալչեկը, անդրադառնալով Պենդերեցկու ստեղծագործություններին, նշեց, որ դրանք բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ են, և իր համար մեծ պատիվ է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները։ Առաջիկա օրերին՝ մինչև փետրվարի 17-ը, փառատոնի շրջանակներում սպասվում են ևս երեք համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու կամերային և սիմֆոնիկ գործերը։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
16729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
20728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
89424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
21123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
67520.09.2026, 23:12


