Փհենչհան-2018 օլիմպիական խաղերը հայտարարվեցին բացված
![]() Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հարավային Կորեայի նախագահը Մուն Ջեինը խաղերը հայտարարեց բացված։ Բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցեցին պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Ի դեպ, Միքայելը Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, ով ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է դրոշակակիր: Սոչի-2014-ին Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն է եղել՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ 1998 թվականի Նագանոյի խաղերին Հայաստանի դրոշը տարել է Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը: ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54


