Քրիստիան Կարամբյոն հայ հանրությանը ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը
![]() Այսօր Երևանում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հարկում, մեկնարկեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի հայաստանյան շրջագայությունը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Բրախովը, Քրիստոֆ Սթեքը, Եվգենիա Ստոիչկովան։ Միջոցառումը մեկնարկեց աճպարարական արարողությամբ։ Նախ մի քանի հոգի պահեցին սև վարագույրն, ապա կողպեքներով ճամպրուկով սրահ բերվեց 6 կգ ոսկուց ձուլված աշխարհի գավաթն, այնուհետև վարագույրի հետևում մի քանի րոպեում խորհրդավոր կերպով այն տեղադրվեց պատվանդանի վրա, ինչից հետո իջեցվեց սև վարագույրը և հանրությանը ներկայացավ նա՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը՝ սև ծածկոցի տակ։ «Այսօր հիանալի օր է։ Սա մեծ իրադարարձություն է Հայաստանի համար։ Այստեղ պատմություն է կերտվում։ Երջանիկ եմ, որ կարողացանք այն Հայաստան բերել։ Այս իրադարձությունը հատկապես հետաքրքիր կլինի հայ երկրպագուների համար, ովքեր կկարողանան սեփական աչքերով տեսնել աշխարհի գավաթը»,- ներկաներին ողջունեց Սփեքը, փոխանցում է MAMUL.am-ի թղթակիցը։ «Ուրախ ենք․ որ կարող են երջանկացնել հայ երկրպագուներին։ Ինչպես գիտեք, միայն հաղթող թիմը կարող է դիպչել գավաթին։ Այս գավաթը կրկնօրինակ չէ, այն 1972-ին ստեղծված իսկական գավաթն է։ Սա իրապես յուրօրինակ հնարավորություն է մարզասերների համար։ Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի հավաքականն այն կբերի հայրենիք»,- նշեց Ստոիչկովան։ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի ունեցող շրջագայության ՖԻՖԱ-ի դեսպան Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն հայերենով ողջունեց ներկաներին՝ «Բարի կեսօր Երևան», ապա անգլերենով շարունակեց իր խոսքը։ Միջոցառման ավարտից հետո Կարամբյոն, գավաթը ձեռքին, դուրս եկավ հանրության մոտ, որն անհամբերությամբ սպասում էր գավաթը տեսնելուն։ Նա ողջունեց հավաքվածներին և տեղադրեց գավաթը պատվանդանի մեջ՝ հնարավորություն տալով հանրությանն ավելի մոտ տեսնել այն։ Այսօր ուշ երեկոյան աշխարհի գավաթը կշարունակի իր ուղևորույթունը՝ դեպի Թբիլիսի։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54












