«Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն». Միհրան Պողոսյանն անձնական շահագրգռվածությա՞մբ է օրինագիծ ներկայացրել
![]() ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ է ներկայացրել ԱԺ համապատասխան հանձնաժողով: Առաջարկվում է թույլ տալ, որ 18 տարին լրացած օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներն ավարտեն ուսումը, նոր զորակոչվեն բանակ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ձեր երեխաները դրսո՞ւմ են սովորել, որ այդպես շահագրգռված եք. «Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն դրսում... Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացրել. պետք չէ մասնավորեցնել: Կա 18 տարեկանը լրացած երեխաների մի զանգված, ովքեր սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են ու չավարտելով հանրակրթական հաստատությունը, խնդիր են ունենում բանակ գնալու հետ կապված: ՀՀ-ում սովորողներն էդ խնդիրը չունեն, տակետում են ստանում»,- ասաց Պողոսյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
