Դավիթ Պետրոսյանը՝ «100 բալանոց» ուսանողների ու հանձնաժողովի նկատմամբ անվստահության մասին
![]() «Տարկետում լինելու ա» շարժման անդամները ՄԱՀՀԻ կենտրոնում հայտնել են, որ շարժումը չի մարել, պարզապես սպասում էին կառավարության լուծումներին: «Նախաձեռնությունն սկսվեց հոկտեմբերի 16-ին, երբ բաց նամակ ուղարկեցինք ԿԳ ու ՊՆ նախարարներին, անհամաձայնություն հայտնեցինք «Զինծառայության մասին» օրինագծի շուրջ: Առաջին մտահոգությունն այն էր, որ անընդհատության սկզբունքը խախվում է, որը բացասական էր ազդելու կրթական պրոցեսի վրա: 2 ամիս տևեց պրոցեսը՝ համեմված տարբեր բանակցություններով, դասադուլներով, հացադուլներով, կլոր սեղանով, բայց բանակցությունները ձախողվեցին, քանի որ անհամաձայնություն կար: Խնդիրն այն էր, որ կառավարությունն ասում էր՝ բացառիկներին ու հանճարներին պետք է տարկետում տրվի, մենք դեմ էինք ու նշում էինք, որ մարդկանց պետք է հնարավորություն տրվի, որ լինեն հանճար: Իհարկե, հանճարների ու բացառիկների հետ կապված չափանիշներ այդպես էլ չբերվեցին»,- շարժման մեկնարկն ու ընթացքն այսպես ներկայացրեց Դավիթ Պետրոսյանը: Նա անդրադարձավ նաև ԿԳ նախարարի վերջին հայտարարությանն, ըստ որի՝ տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: Ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։ «Շատ մասնագետներ այդ չափանիշներին դեմ են ու նշում են, որ ուսանողներին չափանիշներով չափելը մասնագիտական չէ: Մյուս խնդիրն էլ վերաբերում է հանձնաժողովին. մենք գիտենք, որ հասարակության մոտ պետական ինստիտուտի նկատմամբ կա վստահության պակաս: Առաջարկեցինք, որ հանձնաժողովը չլինի ներկայացված միայն ԿԳ ու ՊՆ աշխատողներից, այլ որ ներկայացված լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- հավելեց Պետրոսյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
