Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի հետ
![]() Փետրվարի 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։ Շողիկ Թորոսյանն իր ուրույն դերն ունի Լիբանանի մշակութային կյանքում։ Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ համագործակցելով անվանի երաժիշտների ու կոլեկտիվների հետ։ Նա իր համերգային ծրագրերում, որպես կանոն, հնչեցնում է Կոմիտաս, հոգևոր երաժշտություն, հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, ինչպես նաև՝ արիաներ հայկական և արևմտաեվրոպական օպերաներից: Շողիկ Թորոսյանը ծավալում է նաև մանկավարժական գործունեություն. դասավանդում է համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում և Հայ Ավետարանական կետրոնական բարձրագույն վարժարանում։ Փետրվարի 7-ին երևանյան համերգի ընթացքում հնչելու են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Ջակոմո Պուչինիի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուխաջյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Էդգար Գյանջումյանի, Գևորգ Մանասյանի, Գաբրիել Երանյանի, Արտեմի Այվազյանի հանրահայտ երգեր և արիաներ։ |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
