Տիգրան Մեծից մինչև Կիլիկյան Հայաստան. Համլետ Հովսեփյանի հնագույն հազվագյուտ մետաղադրամները
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող «Հայորդի երիտասարդաց միություն» ՀԿ համահիմնադիրներից Համլետ Հովսեփյանն, ով բազմիցս շրջագայել է Արևմտյան ուԿիլիկյան Հայաստանների, նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի հայ մշակույթի նմուշների յուրահատուկ հավաքածու, որի մասին էլ նրա հետ զրուցել է MAMUL.am-ի թղթակիցը: «Հին հայկական իրեր հավաքելով զբաղվում եմ 2012 թվից։ Ներկա պահին ունեմ հին հայկական դրամների հիմնականում Արարատյան թագավորության ժամանակաշրջանի մի քանի իրեր, փոստային բացիկներ, հին նկարներ, 19-20-րդ դարերում Ֆրանսիական «L'Ilustration» շաբաթաթերթում հայերի մասին հրատարակված հոդվածներ, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում հայ արծաթագործների կողմից պատրաստված արծաթյա զարդեր»։ Իր հավաքածուի առաջին մետաղադրամի մասին Համլետ Հովսեփյանը պատմեց հետևյալը. «Անիում շրջում էինք խմբով, հանկարծ մի կլոր բան նկատեցի, վերցրեցի ձեռքս, մի շատ մաշված դրամ էր, վրան ինչ-որ տառեր կային, որ հայերենին նմանեցրեցի, Հայաստան վերադառնալուն պես սկսեցի համացանցում փնտրել, թե իրականում ինչ է գտածս: Ցավոք, նմանատիպ ոչինչ չգտա, բայց փոխարենը՝ Կիլիկյան Հայաստանում թողարկված շատ հետաքրքիր և գեղեցիկ դրամներ ընկան աչքովս: Ես էլ նոր էի Կիլիկիայից վերադարձել, չէր կարող հետաքրքիր չլինել: Այդ գտածս դրամը տարա ՀՀ պատմության թանգարանի դրամագիտության բաժին, ուսումնասիրելուց հետո ասացին, որ վրացական միջնադարյան դրամ է, վրաց Ռուսուդան թագուհու կողմից հատված: |
«Եթե դա տեղի չունեցավ, ապա Արցախը վեր է ածվելու դժոխքի»․ Արցախի թեմի առաջնորդ
15308.01.2025, 20:30«Մարդկության քաղաքակրթական սեփականությունը չե՞ն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»․ Մշակութային ժառանգության օմբուդսմեն
18506.01.2025, 23:18Ցաղաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հարավային մուտքի արձանագրությունը
65106.01.2025, 01:12«Հայերը հավատում էին, որ Սուրբ ծնունդին ամեն ինչ փոխվում է». Վահե Քոթանյան (տեսանյութ)
51205.01.2025, 22:06Հայտնի է՝ երբ կմեկնարկի Մեծ պահքն ու կնշվի Սուրբ Զատիկը
72405.01.2025, 20:30«Արցախի կորուստը, ցեղասպան դրացիների հոխորտանքները, արտագաղթը անորոշ կացություն են ստեղծել». Արամ Ա
53705.01.2025, 19:12