«Նունեն տեսել է Արմենին և սիրահարվել». The Daily Mail-ի հրապարակումն՝ Արմեն Սարգսյանի հեքիաթագիր կնոջ մասին
![]() 2016թ. The Daily Mail բրիտանական պարբերականը լայնածավալ հարցազրույց էր հրապարակել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգսյանի մասին: «Մասնագիտությամբ լրագրող, կոչումով հեքիաթագիր Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի կինն է»,- գրել էր պարբերականը: Զրույցը ծավալվում է դեպի Թեմզա գետ բացվող տեսարանով Սարգսյանների տանը, որտեղ Նունեն ճաշակում է արծաթե սկուտեղով մատուցված կեռասն ու ձմերուկը: Նա ունի «Դևիդ Լինլի» կահույքի մեծ հավաքածու (Լինլը ընկերության հիմնադիրն ու Մեծ Բրիտանիայի թագուհու զարմիկն է): Նունեն պատմում է, որ իր հայրը լրագրող է եղել, իսկ մայրն՝ ուսուցչուհի: «Մենք հարուստ չենք եղել, սակայն բավարար միջոցներ ենք ունեցել ընտանիքի կարիքները հոգալու համար: Ես վատ մանկություն չեմ ունեցել»,- ասում է Նունեն: Խոսելով հոր մասին՝ նա հիշում է այն ժամանակաշրջանը, երբ վախն ամենուր էր, հիշում է այն պատմությունը, երբ մեկը թերթի էջերում Ստալինի նկարի վրա անզգուշությամբ թեյ էր թափել և կանչվել հարցաքննության:
«Երկրորդ համաշխարհային պատերազմից 10 տարի անց մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց վերջույթները, շարունակում էին պատերազմել: Դա սարսափելի էր»,- նշում է Նունե Սարգսյանը: Նա նաև պատմում է, թե ինչպես է հանդիպել ամուսնու հետ: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15: Նունեն տեսել է Արմենին և սիրահարվել:
Նրանք ընդունվել են Երևանի պետական համալսարան. Արմենն ուսումնասիրել է ֆիզիկա, իսկ Նունեն՝ լեզուներ: Համալսարանն ավարտելուց հետո Արմենն առաջարկ է ստացել Քեմբրիջից:
Մեծ Բրիտանիա՝ Արմենի տեղափոխվելու ժամանակ նրանք արդեն ամուսնացած են եղել և 2 որդի ունեցել՝ Վարդանն ու Հայկը: Սակայն այդ ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, կանանց թույլ չէին տալիս մեկնել գիտնական ամուսինների հետ, և Նունեն միայն մեկ ամսով մեկնեց Մեծ Բրիտանիա 1985-ին:
Նունե Սարգսյանը խոստովանում է, որ այդ ժամանակ սիրահարվել է Լոնդոնին և ամուսնուն ասել, որ ցանկանում է մինչև կյանքի վերջ Լոնդոնում ապրել: 1992-ին, երբ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվեց, Նունեն և նրա որդիները տեղափոխվեցին ամուսնու մոտ:
Daily mail-ը ներկայացնում է նաև Նունե Սարգսյանի՝ մանկական գրքեր գրելու ունակությունները: Նրա՝ «Կախարդական կոճակներ» գիրքը 14-րդն է, որը լույս է տեսել անգլերենով: Նունեն նաև տասնյակ գրքեր ունի հայերենով և 3-ը՝ ռուսերենով:
Նունե Սարգսյանը նաև նշում է, որ իր ընտանիքը հպարտանում է իր արմատներով և իրեն բրիտանական ընտանիք չի համարում: Նա նաև պատմում է, թե ինչպես է հանուն ընտանիքի զոհաբերել իր սեփական հավակնությունները: «Արմենն ուժեղ է, ես նույնպես: Ես նրան հնարավորություն եմ տալիս լինել առաջնորդ, և նա դա գնահատում է: Նա միշտ նշում է, որ այս ամենին առանց ինձ չէր հասնի»,- ասում է Նունե Սարգսյանը: |

«Խոպանչու հոգեբանությամբ ո՞նց պիտի կառավարվի երկիրը»․ Վահե Հովհաննիսյան
3703:06
«Ի՞նչ անուն կարելի է տալ էս «չուվակին», եթե ոչ օտարերկրյա գործակալ»․ Աննա Կոստանյան
5302:06
«ՌԴ-ի դրոշն այրել ցանկացողները պաշտոններ են ստացել, հիմա դեմ են Ադրբեջանի դրոշն այրելուն»․ Կարեն Հեքիմյան
8601:06
Հազարավոր իuրայելցիներ Թել Ավիվում կառավարության դեմ հանրահավաք են իրականացնում
12100:27
«Կառուցողական հեռախոսազրույց ունեցա Իրանի նախագահի հետ»․ Պակիստանի վարչապետ
116Երեկ, 23:54
«Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր»․ Արմեն Այվազյան
129Երեկ, 23:48






