«Քննարկել ենք, պատրաստ է, զուտ... այ էդ «զուտերը» նենց արեք՝ չլինի». վարչապետը՝ ԿԳ նախարարին
![]() ԿԳ նախարարը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի համալիր փոփոխությունները՝ պայմանավորված 2014-ից ԵՄ-ի՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ իրականացվող եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով թրեյնինգային ծրագրով: Նախարարը խոսեց իրականացված քննարկումների, խորհրդակցությունների, վերջնական փուլում ձևավորված աշխատանքային խմբի մասին՝ նշելով, որ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է: Նա մանրամասն ու երկար ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները: «Օրենքը քննարկվել է նաև իրավաբանական տեսանկյունից ու այն վիճակում է, որ կարող ենք ներկայացնել ԱԺ քննարկմանը: Մի երկու օր պարզապես խնդրում ենք աշխատանքային իրավաբանական խմբագրումներ կան կառավարության աշխատակազմում՝ զուտ ձևակերպումների մասով»,- ընդհատելով նախարարի ելույթը՝ վարչապետն ասաց. «Այ էդ զուտերը նենց արեք, որ չլինի... Երկար քննարկել ենք, բերել ենք, զուտ, զուտ... Մինչև կառավարության նիստը հնարավոր չի՞ անել»,- ասաց Կարապետյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
