Ռայան Գիգզը գլխավորել է Ուելսի հավաքականը
251
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 17:50
![]() «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը նշանակվել է Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նա 4 տարվա պայմանագիր է կնքել։ Թիմի ղեկին իր առաջին հանդիպումը նա կանցկացնի մարտի 22-ին՝ Չինաստանի հավաքականի դեմ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 44-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի տարեկան 300 հազար ֆունտ սթերլինգ, ինչը 200 հազարով պակաս է, քան նախորդ մարզչի՝ Քրիս Քոուլմենի աշխատավարձը։ Նշենք, որ Գիգզը, որպես ֆուտբոլիստ, 64 հանդիպում է անցկացրել Ուելսի հավաքականի կազմում՝ հեղինակելով 12 գնդակ։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
