«Որոշ դաստիարակներ երեխաների թիվը կրճատելու համար դասասենյակներում անջատում են ջեռուցումը»․ Ա․ Հարությունյանի նոր բացահայտումը
392
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 10:10
![]() Վերջերս մանկապարտեզներն ուսումնասիրելիս բախվեցի մի ահավոր երևույթի։ Գիտեք, որ ներկայում բավականին քիչ վաստակող դաստիարակները ստիպված են լինում օրվա ընթացքում գործ ունենալ մոտ երեք տասնյակ երեխաների հետ։ Ու որոշ դաստիարակներ (թիվը, թերևս, մեծ չէ, բայց կան) երեխաների թիվը կրճատելու համար դասասենյակներում անջատում են ջեռուցումը, որպեսզի հաջորդ օրերին մրսած և հիվանդ երեխաները մանկապարտեզ չգան։ Դժվար էի հավատում, բայց համոզվել եմ, որ եզակի երևույթ չէ։ Ո՞նց կարելի է վերացնել այս երևույթը՝ ծնողական խորհուրդներն ու առանձին ծնողներ օրվա ընթացքում իրավունք ունեն այցելել իրենց երեխաներին։ Այս ընթացքում պատահական այցի արդյունքում կարող եք համոզվել, թե արդյոք ամեն ինչ նորմալ է Ձեր երեխայի խաղասենյակում։ Միասին ամեն ինչ շտկելու ենք։ Դուխով! Աղբյուրը` Արայիկ Հարությունյան (ֆեյսբուք) |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
