«Մուրացկանության մեխանիկան՝ 97 մանկապարտեզում»․ Արայիկ Հարությունյան
![]() Ստորև բերված լուսանկարները Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թեիվ 97 մանկապարտեզից են: Առաջին լուսանկարի վրա ասվում է, որ դրամահավաքը մանկապարտեզներում խստիվ արգելված է: Բայց ծնողներին անընդհատ հորդորում են՝ «ֆոնդի» գումար տալ, առնվազն՝ 500 դրամ, «բայց որ մտքներովդ ավելի շատ անցնի, ավել տվեք»: Մյուս լուսանկարում հաշվեհամարն է՝ ծաղկամանի հետևում: Ծնողին մոտեցնում են այդ սեղանին, ծաղկամանը քաշում են, հաշվեհամարն արտագրել են տալիս, հետո ծաղկամանը դնում տեղը, այնպես, որ հաշվեհամարի հայտարարությունը փակվի: «Հարգելի» տնօրեններ ու դաստիարակներ, Դուք կրթում եք մեր ապագա սերունդը: Այն, ինչ Դուք անում եք, մուրացկանություն է, ու Դուք ի վիճակի չեք կրթել երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Ձեր սաները արժանապատիվ կլինեն միայն մի դեպքում՝ եթե վեր կենաք, բոլորով գաք քաղաքապետարան ու ասեք, պարոն Մարգարյան, մեր աշխատավարձը ցածր է, ավելացրե՛ք այն: Մուրալը նվաստացնում է ձեզ և Ձեր կողմից կրթվող սերունդին: Էլ չեմ ասում, թե ինչ անհարմար դրության մեջ եք ամեն անգամ դնում ծնողին:
Աղբյուրը` Արայիկ Հարությունյան (ֆեյսբուք) |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
