«Պահանջում են հենց հունվարի 8-ին մուծել երաժշտական դպրոցների վարձավճարները»․ ծնողներն ահազանգում են
![]() Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Երևանի երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացման խնդրին, որն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի 1-ից: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Դ. Խաժակյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ երաժշտական դպրոցներ հաճախող աշակերտների ծնողները կրկին ահազանգում են վարձի վճարման անհամաչափ պահանջի վերաբերյալ։ «Անցած ամիս պահանջում էին հունվարի վարձավճարն, իսկ այժմ ծնողներից պահանջում են հենց հունվարի 8-ին կատարել վճարումն՝ ասելով, որ այլապես կհեռացնեն հաստատությունից»,- գրել է նա՝ նշելով, որ վճարումները կատարվում են բանկերի միջոցով, այնինչ այսօր բանկերը խիստ ծանրաբեռնված են լինելու։ «Նկատի ունենալով, որ 8-ն աշխատանքային առաջին օրն է, կարծում եմ՝ պետք է վճարման համար հնգօրյա ժամկետ սահմանել և բացառել այս պարտադրանքը»,- շարունակել է նա։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքապետարանին արդեն հայտնել է կոնկրետ դպրոցի վերաբերյալ տեղեկությունը, սակայն վստահ է, որ այդ պարտադրանքը համատարած բնույթ է կրում: Հիշեցնենք, որ Երևանում գործող երաժշտական դպրոցներում, 2018-ի հունվարի 1-ից բարձրացել է ուսման վարձավճարը: Հավելենք, որ այս հարցը քննարկման է դրվել Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 26-ին և ձայների մեծամասնությամբ ընդունվել: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
