«47 տարեկանում դիսերտացիա պաշտպանած «կրթական գործի սույն Կոլումբոսն» ընդամենն ունի 3-4 գիտական հոդված». Գ. Համբարյանը՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի մասին
![]() Ուսումնասիրելով հայաստանյան խոշորագույն բուհերի ռեկտորների ինքնակենսագրությունը՝ շատ հետաքրքիր փաստ արձանագրեցի... Ի տարբերություն ներքոնշյալ ցանկում բերված ռեկտորների՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն, ով իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ իրեն մտավորական անվանեց, իր ինքնակենսագրությունում, որն ի դեպ, մյուսների համեմատ շատ աղքատիկ է, լինելով բուհի ռեկտոր, չի անդրադարձել իր գիտական գործունեությանը՝ հրատարակված գիտական աշխատանքներին, որը նորմալ ռեկտորների համար ՊԱՏԻՎ և ՀԱՐԳԱՆՔ է... Օրինակ, Երևանի պետհամալսարանի պաշտոնական էջից կարելի է տեղեկանալ, որ ՊԱՏՄԱԲԱՆ Արամ Սիմոնյանը 81 գիտական աշխատանքի և 4 մենագրությունների հեղինակ է... Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը՝ 108 գիտական, մեթոդական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ՊԱՏՄԱԲԱՆ Ռուբեն Միրզախանյանը՝ 6 գրքի, 50-ից ավել գիտական և 70 հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 50-ից ավելի գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ 70 գիտական աշխատությունների հեղինակ է, Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալասրանի նորաթուխ ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ 50 գիտական աշխատությունների, գրքերի և մեթոդական ուղեցույցների հեղինակ է... Աղբյուրը` Գագիկ Համբարյան (Ֆեյսբուք) |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
