Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան

45
Այսօր, 13:00
«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան

«Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պարտություն՝ եռապատերազմի կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ինչ կար տալու՝ այս մարդը տվել է, և հիմա հարևան երկիրն ուղղակի ուզում է ձգել խաղաղության պայմանագիրը, քանի որ զգացել է նոր զիջումների հոտը։ Պետք է կանգնեցնել զիջումները, այդ ժամանակ կլինի խաղաղությունը»,- շարունակել է Կարապետյանը։

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան