Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ

103
Այսօր, 12:55
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ

Nvidia ընկերության տնօրենների խորհուրդն անկախ հետաքննություն է սկսել ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի նկատմամբ՝ օտարերկրյա հետախուզության օգտին լրտեսություն իրականացնելու մասին հաղորդումների ֆոնին։ Այս մասին հայտնել են ընկերության պաշտոնական կայքում։

Տնօրենների խորհուրդը շեշտել է, որ առաջնահերթ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ի ազգային և տնտեսական անվտանգության հարցերին, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Nvidia-ի գործունեության և բաժնետերերի շահերի համար։

Ընկերության ղեկավարությունն այս պահին հիմքեր չունի ենթադրելու, որ գաղտնի տեղեկությունները կամ ազգային անվտանգությունը վտանգի տակ են հայտնվել։ Հուանգն աջակցել է հետաքննություն սկսելու որոշմանը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու։ Տնօրենների խորհրդում նշել են, որ շարունակում են վստահել գլխավոր գործադիր տնօրենին և նրա ղեկավարած թիմին։

Ներքին հետաքննություն սկսելու պատճառը կորպորացիայի ղեկավարի անձնական կյանքին առնչվող հանգամանքներն են։ Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով աշխատակիցներին ուղղված ներքին նամակին, Հուանգը խոստովանել է, որ արտամուսնական կապ է ունեցել Էլիս Հուանգի հետ, որը նախկինում ղեկավար պաշտոն է զբաղեցրել սինգապուրյան Megaspeed չիպեր արտադրող ընկերությունում։ Հենց այդ հարաբերություններն են գրավել ընկերության անվտանգության ծառայության ուշադրությունը։