«Իրանը կարող է հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ բազաներին՝ նոր ագրեսիայի դեպքում»․ Մոթթաքի
![]() Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում Թեհրանը կարող է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ «Տարածաշրջանից դուրս նշանակում է այն վայրերը, որոնք օգտագործվում են մեր դեմ։ Այս պահին աշխարհագրական այդ տարածքը, և դրա ապացույցներն առկա են, Եվրոպան է։ […] Այսպիսով, աշխարհագրական սահմանափակումների բացակայության համատեքստում՝ այո՛, դա նշանակում է, որ մեր հրթիռները կարող են հասնել Եվրոպա»,- նրա խոսքերը փոխանցում է ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարգադրել է հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով։ Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին ռազմական միջոցներով պատասխանելու պատրաստակամության մասին՝ այդ թվում սպառնալով ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
