«ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին ավելի լավ է լրտեսում, քան նրանք՝ ԱՄՆ-ին»․ Թրամփ
706
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ., 09:37
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Այովա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ, վստահեցրել է իր կողմնակիցներին, որ չպետք է անհանգստանան Ռուսաստանի և Չինաստանի կողմից լրտեսության համար, քանի որ Վաշինգթոնն էլ նույնն է անում նրանց նկատմամբ։ «Ոմանք ասում են. «Չինաստանը լրտեսում է մեզ, պարո՛ն»։ Ես պատասխանում եմ. «Մենք էլ ենք լրտեսում նրանց։ Մի՛ անհանգստացեք»։ Նրանք կրկնում են. «Դա սարսափելի է․ Չինաստանն ու Ռուսաստանը լրտեսում են մեզ, պարո՛ն»։ Ես պատասխանում եմ. «Դա ճիշտ է։ Մենք էլ ենք լրտեսում նրանց։ Եվ դա անում ենք նույնիսկ ավելի լավ»,- հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հետախուզական տեղեկությունների մասին է խոսքը։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
