Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

Բեռլինում ոստիկանությունը սկսել է ձերբակալել ցուցարարներին

96
Այսօր, 22:37
Բեռլինում ոստիկանությունը սկսել է ձերբակալել ցուցարարներին

Բեռլինի կենտրոնում Գերմանիայի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ակտիվիստներին՝ ցուցարարների դեմ կիրառելով պղպեղային սփրեյ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցույցի մասնակիցները իրավապահների ուղղությամբ դատարկ շշեր և պայթուցիկներ են նետել։ Ի պատասխան՝ ոստիկանությունը սկսել է ձերբակալել առանձին ցուցարարների։
Բացի Բեռլինից, շաբաթ օրը նմանատիպ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գերմանիայի ավելի քան 30 այլ քաղաքներում։ Գերմանիայի իշխանություններին ներկայացված հիմնական պահանջների թվում են կրթական համակարգի բարեփոխումը, կյանքի թանկացման դեմ պայքարի միջոցառումները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության վերադարձի բացառումը։