Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք». Լևոն Զուրաբյան

70
Այսօր, 13:42
«TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք.
1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։
2. Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին–Ագարակ–Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։
3. Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։
Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային Ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը:
Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան