Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«Իրանի գերագույն առաջնորդը լիովին առողջ է»․ Ղալիբաֆ

122
Այսօր, 13:13
«Իրանի գերագույն առաջնորդը լիովին առողջ է»․ Ղալիբաֆ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով գերագույն առաջնորդի հետ ավելի վաղ ունեցած հանդիպումը։

«Նա բարձր տրամադրություն ուներ և ցուցաբերում էր ընթացիկ խնդիրների խորը ըմբռնում։ Մեր զրույցի ընթացքում ինձ ամենից շատ տպավորեց ապագայի հանդեպ նրա խիստ լավատեսական ու դրական տրամադրվածությունը»,- նշել է նա։

Ղալիբաֆի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմին, դիվանագիտությանը, բանակցություններին, մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսական մեկուսացմանն ու ծովային շրջափակմանը վերաբերող հարցեր։

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ առաջնորդը հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահի հետ՝ քննարկելու Իսլամական Հանրապետության հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնին մայիսին հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավվում է։ Նրա խոսքով՝ Խամենեին մեջքի և ծնկի վնասվածքներ էր ստացել։