«Մենք մտադիր չէինք մնալ օկուպացված երկիր»․ Ալիև
![]() «Մենք մտադիր չէինք մնալ օկուպացված երկիր»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք միշտ հավատացել ենք, որ հասնելու ենք մեր նպատակներին։ Մեր գլխավոր նպատակը տարածքային ամբողջականության վերականգնումն ու Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի ազատագրումն էր։ Ինչպես ձեզնից շատերին է հայտնի, երկար տարիներ շարունակված բանակցությունները որևէ արդյունք չտվեցին։ Իրականում բանակցային գործընթացն այնպես էր կառուցված, որ հակամարտության կարգավորում նախատեսված չէր, ընդհակառակը՝ ծրագրվում էր այն սառեցնել։ Ակնհայտ է, որ այս հարցում համաշխարհային տերությունների միջև համաձայնություն կար։ Սակայն նրանց սխալ հաշվարկն այն էր, որ նրանք սխալ էին գնահատել ադրբեջանական ժողովրդի տրամադրություններն ու Ադրբեջանի կառավարության ծրագրերը։ Մենք մտադիր չէինք մնալ օկուպացված երկիր, ժողովուրդ։ Մենք բանակցություններին մասնակցում էինք անկեղծորեն և հույսով։ Սակայն, երբ տեսանք, որ այդ գործընթացը որևէ արդյունքի չի հանգեցնում, որոշեցինք հարցը կարգավորել՝ ելնելով մեր օրինական իրավունքներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից և դրա 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից։ Մենք պաշտպանեցինք մեզ, ջախջախեցինք հակառակորդին, ազատագրեցինք Հայաստանի կողմից 32 տարի շարունակ օկուպացված մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունն ու մեր արժանապատվությունը և ապահովեցինք միջազգային իրավունքի պահանջների կատարումը»,- նշել է նա։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
