Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»

77
Այսօր, 09:00
Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թևեր» կուսակցությունը և նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաև նոյեմբերին և դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։ Արման Թաթոյանը որևէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչև նոյեմբերի վերջը Քալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։ Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։ Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թևեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու և հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում: