Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր
![]() Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը դարձել է «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիր։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ Լոնդոնի «Փալադիում» թատրոնում։ Մրցանակը Քեյնին է հանձնել աշխարհի կրկնակի չեմպիոն և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, բրազիլացի Ռոնալդոն։ Քեյնն առաջին անգամ է արժանացել այս մրցանակին։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև՝ Ռոդրին (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսսին (Արգենտինա, «Ինտեր Մայամի»), Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, ՊՍԺ), Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»), Մայքլ Օլիսե (Ֆրանսիա, «Բավարիա»), Ֆաբիան Ռուիս (Իսպանիա, ՊՍԺ)։
|

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
