Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«Ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ», «փորձում եք փրկել ձեր պատգամավորին»․ միջադեպ՝ ԱԺ-ում

56
Այսօր, 10:54
«Ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ», «փորձում եք փրկել ձեր պատգամավորին»․ միջադեպ՝ ԱԺ-ում

«Կիրանցի վերաբերյալ ձեր գրառումը կմեկնաբանե՞ք»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին։ «Ես էլ եմ արել, ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ»,- ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը միջամտեց՝ չթողնելով պատգամավորին պատասխանել լրագրողի հարցին։ «Թողեք պատգամավորը պատասխանի, ինքն էլ ձեր նման պատգամավոր է, խոչընդոտում եք մեր աշխատանքը, փորձում եք փրկել ձեր մեկ այլ պատգամավորի»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց․ «Ձեր հարցազրույցները որ նայում եմ, փրկության կարիք ունեն ինտելեկտուալապես շատ թույլ մարդիկ, օրինակ Սամվել Կարապետյանը. որ նայում եմ, մեղքս գալիս է, ուզում եմ գնամ փրկեմ՝ չեմ հասցնում»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը ՏԻՄ ընտրություններից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Կիրանցը «փրկող» սառեցված Բագրատին ու դաշնակ Գառնիկին՝ բարևներ կիրանցիներից։ ՔՊ-ն Կիրանցում մոտ 90% վստահության քվե է ստացել»։

«Ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ», «փորձում եք փրկել ձեր պատգամավորին»․ միջադեպ՝ ԱԺ-ում