ԱՄՆ-ն Իրանի մերձակայքում ռազմանավերի թիվը մեկ շաբաթում հասցրել է 21-ի
![]() Իրանի մերձակայքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում 17-ից հասել է 21-ի։ Այս մասին վկայում են ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։ Ներկայումս Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք, մարտական հերթապահություն են իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիր հարվածային խմբեր՝ «USS George Washington» և «USS George Bush» ավիակիրների գլխավորությամբ։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։ Ավիակիրների հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են նաև մեկ հրթիռային հածանավ, 11 հրթիռային էսկադրային ականակիր և երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակով։ Միևնույն ժամանակ, Կարմիր ծովի շրջանում, Եմենի հակամարտության ֆոնին, գործում են ԱՄՆ-ի երկու հրթիռային էսկադրային ականակիրներ։ Եվս երկու ամերիկյան էսկադրային ականակիր գտնվում է Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում։ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում տարածաշրջանում նույնպես տեղակայված էր ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ։ |

«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5212:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7710:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
9809:36
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
11708:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
32803:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
20802:12
