Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«Պատասխանատուն ՔՊ-ն է». Արամ Վարդևանյան

72
Այսօր, 11:54
«Պատասխանատուն ՔՊ-ն է». Արամ Վարդևանյան

«Ջրով հարուստ երկիր ենք, բայց ինչպե՞ս ենք վարվում այդ հարստության հետ. մի դեպքում թողնում ենք՝ յուրացվի, մյուս դեպքում՝ վատնվի»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը: «Ամեն մեր հայրենակից որ ջրի հետ կապված խնդիր ունի, որ մաքուր ջրի հետ կապված խնդիր ունի, որ ջրից թունավորման խնդիր ունի, դրա պատասխանատուն դուք եք, դա մեկ ուժ է, դա ՔՊ-ն է»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ ենթակայութան Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի, ու կոմիտեները փոխանցել կառավարության ենթակայությանը: