«Կա՞ միջազգային այնպիսի ազդեցություն, որը կստիպի Բաքվին՝ հայ գերիներին վերադարձնել Հայաստան»․ հարց՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
![]() «Բաքվում դեռ հայ գերիներ են պահվում, ովքեր այնտեղ խոշտանգված են, հյուծված և ամեն օրը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Կա՞ այնպիսի միջազգային ազդեցություն, որը կստիպի Բաքվին՝ օր առաջ այս հարցը լուծել և հայ գերիներին վերադարձնել Հայաստան»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենին: «Այն զրույցները, որ ես ունեցել եմ Ադրբեջանում, մասնակիորեն նույնն է, ինչ ես ունենում եմ այստեղ։ Մենք, իբրև միջազգային համայնք, և Նիդերլանդները աջակցում է այն գործընթացին, որն այժմ իրականացնում են երկու երկրները, ինչպես նաև այն առաջնորդությանը, որը նրանք ցուցաբերում են խաղաղության գործընթացն առաջ մղելու գործում։ Անշուշտ, երկու կողմերի համար կան թե՛ ավելի հեշտ, թե՛ ավելի բարդ հարցեր, որոնց կարելի է անդրադառնալ։ Նիդերլանդների կողմից մենք պատրաստ ենք, միջազգային համայնքը ևս, աջակցել բոլոր հնարավոր եղանակներով, օգնելու երկու երկրներին լուծում գտնել այս հարցին, քանի որ խաղաղությունը և կայուն խաղաղությունը Ադրեբջանի և Հայաստանի միջև, ոչ միայն երկրների և ժողովուրդների համար է լավ, այլև ամբողջ տարածաշրջանի, և սա բխում է նաև ուրիշների շահերից»,- նշել է նա։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
