Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին

92
Այսօր, 23:18
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին

ԱՄԷ-ի ափերին նավթային բիծ է մոտենում. Շարժայի էմիրության Ալ Համրիա լողափը ժամանակավորապես փակվել է։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ աղտոտումը առաջացել է ծովային տանկերից արտահոսքի պատճառով։ Մասնագետները միջոցներ են ձեռնարկում՝ նավթի ափ հասնելը կանխելու համար։

Ավելի վաղ ԱՄԷ-ի տարբեր շրջանների բնակիչները հայտնել էին բենզինի հոտի մասին։ Ձկնորսներին և հանգստացողներին հորդորում են նախազգուշական միջոցներ ձեռնարկել։