Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
![]() ՔՊ-ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Ի՞նչ պարտականություններ է ունենալու, ի՞նչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանը հարցին, ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը փոխանցեց․ ««Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։ Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։ Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։ Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»։ Հակոբյանը, հիշեցնենք, չընդգրկվեց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում»,- գրել է լրատվամիջոցը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
