Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 3 խաղում ընդունել է 28 անպատասխան գնդակ
258
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 18:18
![]() Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտվեց կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի 2-րդ խմբի մրցաշարը։ Երրորդ տուրում Արմեն Բարեղամյանի գլխավորած կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մրցեց Վրաստանի հասակակիցների հետ և կրեց հերթական ջախջախիչ պարտությունը՝ այս անգամ 0:7 հաշվով: Հիշեցնենք, որ ընտրական այս մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:11 հաշվով զիջել էին Իռլանդիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 0:10 հաշվով պարտվել էին մրցաշարի տանտերերին՝ Բուլղարիայի ընտրանուն։ Այսպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման առաջին փուլի երեք խաղերում չկարողացավ խփել ոչ մի գնդակ՝ սեփական դարպասն ընդունելով ռեկորդային՝ 28 գնդակ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
