Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն
![]() Ամերիկյան Newsweek ամսագիրը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևում իշխանափոխության կոչերից հետո։ Newsweek-ի տվյալներով՝ առաջատար թեկնածուների թվում են Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնին, Գլխավոր հետախուզական վարչության նախկին ղեկավար Կիրիլո Բուդանովը, նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը և նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ Զալուժնին համարվում է Զելենսկիի գլխավոր մրցակիցը։ Rating Group-ի հարցման համաձայն՝ հարցվածների 64%-ը վստահում է Զալուժնիին, իսկ Զելենսկիին՝ 53%-ը։ Հարցվածների գրեթե 23%-ը կքվեարկեր Զելենսկիի օգտին, մինչդեռ Զալուժնիի օգտին կքվեարկեր հարցվածների մեկ հինգերորդից ավելին։ Բուդանովի վստահության վարկանիշը կազմում է մոտավորապես 53%, իսկ Ֆեդորովի՝ 38%։ Հարցվածների 7.6%-ը պատրաստ է քվեարկել Ֆեդորովի օգտին առաջին փուլում, իսկ 6.7%-ը՝ Բուդանովի։ Պորոշենկոն, որը նախագահ է եղել 2014-2019 թվականներին, մնում է խորհրդարանի ընդդիմադիր անդամ։ 2025 թվականին Զելենսկին նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, այդ թվում՝ ակտիվների սառեցում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ամերիկացի առաջնորդի հայտարարությունները վկայում են Զելենսկու հետ հարաբերությունների վատթարացման մասին, որոնք հասել են իրենց ամենացածր կետին 2025 թվականի ձմռանից ի վեր։ Financial Times-ը, հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյաների, հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն սպառնում է դադարեցնել զենքի գնման ծրագիրը և Ուկրաինային հետախուզական տեղեկատվության տրամադրումը։ Axios-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփը զայրացած է Զելենսկու վրա և ակնկալում է, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին հարվածելը։ Թրամփը կարծում է, որ այս հարվածները բարձրացնում են վառելիքի գները ԱՄՆ-ում և զայրացած է, որ Զելենսկին Վաշինգթոնի աջակցությունը Կիևին ընդունում է որպես ։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
