30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
![]() Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 30-ամյա Կ․ Ղ-ն ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից ոմն Վրեժ իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։ Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։ Իրավապահները պարզել են, որ Վրեժը հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48
