Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ

54
Այսօր, 20:24
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ 46-ամյա Հարություն Քենդրջյանը։