Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել Թուրքմենստանում
![]() Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում՝ Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի ավարտից հետո: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, իսկապես նման հանդիպում տեղի է ունեցել»,- նշել է Պեսկովը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 9 տարի առաջ: Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը մերձկասպյան հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարների հանդիպում է, որտեղ քննարկվում են Կասպյան տարածաշրջանում համագործակցության հարցերը, ներառյալ անվտանգությունը, տնտեսությունը, տրանսպորտը, Կասպից ծովի իրավական կարգավիճակը և նրա էկոհամակարգի պաշտպանությունը։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
