Եվրոպական խորհրդարանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
![]() Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները և պահանջել Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բանաձևին կողմ է քվեարկել 492 պատգամավոր, դեմ՝ 23-ը, ձեռնպահ՝ 60-ը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը, որը բանաձևի համահեղինակներից է, հայտնել է, որ սկզբնական նախագծում հայ պատանդների հարցն ընդգրկված չի եղել։ Այս շաբաթ տեղի ունեցած բանակցություններից հետո նրան հաջողվել է ապահովել, որ այդ հարցն ընդգրկվի վերջնական տեքստում։ Բանաձևի 4-րդ կետում խորը մտահոգություն է արտահայտվում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահման առնչությամբ։ Փաստաթղթում կոչ է արվում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել: |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
