Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.

«Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում․ բանակի խնդիրների մասին պետք է հրապարակավ խոսել»․ Նիկոլ Փաշինյան

68
Այսօր, 19:18
«Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում․ բանակի խնդիրների մասին պետք է հրապարակավ խոսել»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե ասենք ամբողջ ճշմարտությունը, շատ ավելի ահավոր կլինի, բայց մեր Զինված ուժերին սիրում ենք, դրա համար լեզուներս ատամների ետևում ենք պահում, սրտացավությունից բխող 100 հատ քննադատություն ոչ հրապարակային ենք անում»,- այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում, ասեք՝ ինչ ունեք ասելու։ Բանակի շուրջ ֆեյք իրականություն են ստեղծել, ի տարբերություն ձեզ, մենք կարծում ենք, որ բանակի բոլոր խնդիրների մասին պետք է հրապարակավ խոսել»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին գործարանային «Դ-30» հաուբիցը Հայաստանը ստացել է 2024 թվականին։ Մինչ այդ Հայաստանը չի ունեցել և ոչ մի գործարանային «Դ-30» հաուբից։ Սա է իրականությունը։ Զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում էր ոմանց արջերի սննդի համար նախատեսված պահեստում։ Տասնյակ ու հարյուրավոր մարդիկ միլիոնատեր են դարձել՝ բանակը թալանելով։ Նրանք բոլորը ձեր աջակիցներն են եղել ու պաշտպանել են ձեր քաղաքական ուժերին․․․ Զինվորներին արձակուրդ տալու համար փող էին վերցնում․․․ Ձեր իշխանության օրոք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան փակման եզրին էր, որովհետև գրեթե դիմորդ չուներ»,- նշել է Փաշինյանը։

«Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում․ բանակի խնդիրների մասին պետք է հրապարակավ խոսել»․ Նիկոլ Փաշինյան