Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է
![]() Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի վերջին տուրում արտագնա խաղում հյուրընկալվեց Մոնտենեգրոյին և ոչ-ոքի խաղաց 1-1 հաշվով: Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Վլադիմիր Պերիսիչը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին Սուրեն Ծառուկյանի փոխանցումից հետո հայկական թիմի պատասխան գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական ընտրանին 9 անընդմեջ պարտությունից հետո վաստակեց իր առաջին և միակ միավորը այս ընտրական փուլում՝ E խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակելով վերջին՝ 6-րդ հորիզոնականում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
